Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառավարության լուրջ որոշումը

Կառավարության լուրջ որոշումը
03.05.2016 | 18:29

Այս շաբաթ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է ընդդիմադիր երկու պատգամավորի հեղինակած նախագիծը, որը վերաբերում է Արցախի Հանրապետության ճանաչմանը: Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի այս նախաձեռնության մասին ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ և հետո ակնարկում էին նաև իշխանության ներկայացուցիչները, սակայն այս առումով առայժմ ոչ մի կոնկրետ քայլ Հայաստանի իշխանությունը չի արել: Փոխարենը երկրի ղեկավարը երկու երկրների արտաքին գերատեսչություններին, նախ, հրահանգել է ռազմական փոխօգնության պայմանագիրը պատրաստել: Ասել է, եթե կառավարությունը հավանության արժանացնի ընդդիմադիրների նախագիծը` միանգամից երկու կարևոր որոշում է ուղարկվելու խորհրդարան:
Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի նախագծին, բնականաբար, կտրուկ դեմ չի կարող արտահայտվել կառավարությունը, քանի որ ամեն պահի հնարավոր է այն ճանաչելու անհրաժեշտություն առաջանա: Թե ինչ հստակ պատասխան կտրվի ընդդիմադիրներին, կերևա կառավարության առաջիկա նիստում: Մինչ այդ նկատենք, որ այդ նախագծում նշվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում` արտաքին գործոնները: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»: Օրենքի նախագիծը բաղկացած է ընդամենը 2 հոդվածից` ՀՀ-ն ճանաչում է Արցախի Հանրապետությունը և որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ